ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Հոդված` գիտական կազմակերպությունների ռեյտինգային ֆինանսավորման մասին

01.10.2019

ՌԴ-ում տպագրվող «Библиосфера» միջազգային գիտական ամսագրի 2019 թ. 3-րդ համարում` «Наука в цифрах» խորագրի տակ լույս է տեսել «Հայաստանի գիտական կազմակերպությունների ռեյտինգային ֆինանսավորման նոր մոդելը» («Новая модель рейтингового финансирования научных организаций Армении») հոդվածը:

Հոդվածում ներկայացվում է ՀՀ գիտության կոմիտեի կողմից մշակված պետական գիտական կազմակերպությունների ֆինանսավորման նոր մոդելը, ըստ որի կազմակերպությունները կֆինանսավորվեն իրենց տված գիտական արդյունքին համապատասխան: Ակնկալվում է, որ այս մոդելը կնպաստի պետական բյուջեից ֆինանսավորման արդյունավետության բարձրացմանը: