ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

ՄՐՑՈՒՅԹ

02.06.2022

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեն կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության «Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրմանն աջակցության ծրագիր» ՄՐՑՈՒՅԹԸ:

Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է irf-armenia.scs.am  առցանց համակարգի միջոցով, մինչև 2022 թվականի օգոստոսի 5-ը ներառյալ (հայտի ուղարկման հնարավորությունը կարգելափակվի Երևանի ժամանակով ժամը 18:00-ին):

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն և խորհրդատվություն կարելի է ստանալ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեից՝ հեռ.` 010-21-01-40 (*115/*116/*102), իսկ տեխնիկական հարցերով՝ հեռ. 010- 210-140 (*108):

Մրցույթի հրավերի փաթեթը

 

Մրցույթի պայմանները անգլերենով հասանելի են հետևյալ հղումներով՝

Շեմ 1 - https://irf-armenia.scs.am/documents/Launch_Armenia.pdf?new

Շեմ 2 - https://irf-armenia.scs.am/documents/Consolidate_Armenia.pdf?new 

 

 

Ուշադրություն. վերջնաժամկետը փոխվել է, հայտերը կընդունվեն մինչև օգոստոսի 12-ը, ժ. 18:00-ը: