ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Ի գիտություն

02.08.2022

«Ձեռնարկությունների ինկուբատոր»  հիմնադրամը հայտարարել է Գիտական ինկուբացիոն ծրագրի միջազգային հայտերի ընդունման 5-րդ փուլի մեկնարկի մասին:

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ PMI Science-ի աջակցությամբ իրականացվող այս ծրագրի նպատակն է հետազոտությունների և գիտելիքի փոխանակմամբ ձևավորել նոր գործընկերային կապեր և ամրապնդել երկկողմ համագործակցություն արդյունաբերական և գիտական համայնքների միջև՝ այդպիսով խթանելով գիտության առևտրայնացման գործընթացը։

Ծրագրի արդյունքում մի շարք թիմեր կստանան մինչև 100 000 ԱՄՆ դոլարի չափով ֆինանսավորում և ոչ ֆինանսական ռեսուրսներ ու կսկսեն աշխատել հայեցակարգերի ապացուցման, նախատիպերի մշակման ուղղությամբ:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2022 թ.  օգոստոսի 15-ն է:

Մանրամասները՝ https://bit.ly/3yJSEIN