ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

«Հորիզոն Եվրոպա»-ի 2023-24թթ․ սպասվող թարմացումները

02.12.2022

Եվրահանձնաժողովը հրապարակել է «Հորիզոն Եվրոպա» շրջանակային ծրագրի 2023-24 թթ․ մրցութային փաթեթների նախնական տարբերակները (բացի Կլաստեր 3-ից՝ Քաղաքացիական անվտանգությունը հանուն հասարակության)։

Փաթեթների նախնական տարբերակները տեսադրված են հետևյալ հղմամբ՝
https://research-and-innovation.ec.europa.eu/funding/funding-opportunities/funding-programmes-and-open-calls/horizon-europe/horizon-europe-work-programmes_en։

Բացի այդ, վերոնշյալ փաթեթների վերաբերյալ Եվրահանձնաժողովը առաջիկայում կանցկացնի տեղեկատվական օրեր՝ նվիրված դրանցում ներառված մրցույթներին, դիմումների ներկայացմանը և գնահատման գործընթացներին, ակնկալվող արդյունքներին և այլ հարակից հարցերին։

Տեղեկատվական օրերի ցանկին և այլ մանրամասների կարող եք ծանոթանալ  Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոնի կայքից: