ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Տեղեկատվական օր՝ ԵՄ գիտական ծրագրերի վերաբերյալ

04.05.2022

Ս.թ. մայիսի 17-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան՝ Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոնի հետ համատեղ,  կազմակերպում է տեղեկատվական օր` «Գիտնականների շարժունությանը և կարիերայի զարգացմանը աջակցող ԵՄ ծրագրեր» խորագրով։

Միջոցառմանը կներկայացվեն ԵՄ «Հորիզոն Եվրոպա», DAAD, COST, Erasmus+ ծրագրերի շրջանակներում գիտնականների շարժունությանը և կարիերայի զարգացմանը նպաստող  մրցույթները, ինչպես նաև հայ գիտնականների մասնակցության հաջողված օրինակներ։

Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով` https://bit.ly/3yhzbPA :

Գրանցման վերջնաժամկետը ս.թ. մայիսի 12-ն է:

 

Միջոցառման օրակարգը