ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Տեղեկատվական միջոցառում՝ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնում

04.11.2022

2022 թ. նոյեմբերի 14-ին, ժամը 13:00-ին, ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի դահլիճում տեղի կունենա Եվրոպական գիտահետազոտական դրամաշնորհային  «Հորիզոն Եվրոպա» ծրագրին նվիրված տեղեկատվական միջոցառում (ք․ Երևան, Պ․ Սևակի փ․ 7):

Միջոցառման ընթացքում կներկայացվեն՝

 - «Հորիզոն Եվրոպա» ծրագրի ընդհանուր բնութագիրը և մասնակցության պայմանները,

 - Funding and Tenders Portal-ից օգտվելու հիմնական քայլերը,

 - Ոլորտին առնչվող «Հորիզոն Եվրոպա»-ի թեմատիկ փաթեթներում ներառված մրցույթների օրինակներ՝

       - Կլաստեր 5՝ Կլիմա, էներգետիկա և տրանսպորտ,

       - Կլաստեր 6՝ Պարեն, կենսատնտեսություն, բնական պաշարներ, գյուղատնտեսություն և շրջակա միջավայր,

 - Widening ենթածրագիրը (Twinning, Excellence Hub, ERA Chair և այլն),

 - Մարի Սկլոդովսկա-Կյուրի ենթածրագիրը,

 - Այլ ենթածրագրեր (COST, Enterprise Europe Network, EURAXESS):

Տեղերը սահմանափակ են, մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել  մինչև նոյեմբերի 11-ը՝ հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/qWS5nmxPYodXoVNY6։

Հարցերի դեպքում կարող եք գրել info@sipac.am էլ․ հասցեին կամ զանգահարել 060 623 542 հեռ․ համարով: