ՀՀ կրթության և գիտության նախարարություն Գիտության կոմիտե

Ի գիտություն

21.01.2019

ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի նախագահի 2018 թ. դեկտեմբերի 3-ի  N 54-Ա/Ք  հրամանով  կոմիտեի նախագահի մի շարք հրամաններում, որոնցով նախկինում հաստատվել են գործող պայմանագրերի, համաձայնագրերի, հաշվետվությունների, հայտերի և այլ ձևանմուշներ, կատարվել են փոփոխություններ:

Փոփոխված հրամաններում «գիտության պետական կոմիտե» բառերը փոխարինվել են «գիտության կոմիտե», իսկ «աշխատակազմի ղեկավար» բառերը` «գլխավոր քարտուղար» բառերով՝ իրենց համապատասխան հոլովաձևերով:

Փոփոխությունները կատարվել են` հիմք ընդունելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքի հոդված 6-ի 2-րդ մասի 9)-րդ կետը, հոդված 9-ի 3-րդ մասի 16)-րդ կետը, ինչպես նաև՝ «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ Օրենքի հոդված 12-ը, հոդված 25-ի 1-ին մասը:

Խնդրում ենք գիտական գործունեության  կազմակերպման համար գիտության կոմիտե ներկայացվող, նախկինում կոմիտեի կայքից ներբեռնած պայմանագրերի, համաձայնագրերի, հաշվետվությունների, հայտերի ձևանմուշներում նույնպես կատարել նշված փոփոխությունները, կամ ներբեռնել փոփոխված ձևանմուշները: 

 

ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտե