ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Թեմատիկ ֆինանսավորման մրցույթ. «Հայկական ուտեստների և տոնածիսական համակարգերի ուսումնասիրություն»

06.03.2023

Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամը հայտարարում է «Հայկական ուտեստների և տոնածիսական համակարգերի ուսումնասիրություն» թեմայով գիտական հայտերի մրցույթ:

 Մրցույթն իրականացվում է երկու առանձին ուղղություններով (թեմատիկ հետազոտական նախագծերով)`

 1. հայկական ուտեստի համակարգի ուսումնասիրություն,

 2. հայկական տոնածիսական համակարգի ուսումնասիրություն:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը  Էլ.տարբերակով՝ 2023 թ. ապրիլի 7-ն է, իսկ թղթային տարբերակով՝ 2023 թ. ապրիլի 14-ը:

 

Մանրամասները՝ Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի կայքից: