ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Մայիսի 20-ին տեղի կունենա առցանց հանդիպում՝ նվիրված «Հորիզոն Եվրոպա» ԵՄ նոր շրջանակային ծրագրին

06.05.2021

Ս.թ. մայիսի 20-ին տեղի կունենա «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարությունների ԵՄ նոր շրջանակային ծրագրին նվիրված տեղեկատվական առցանց հանդիպում:   

 

Հանդիպման մասնակիցները կստանան  տեղեկատվություն «Հորիզոն Եվրոպա» շրջանակային ծրագրի կառուցվածքի և նպատակների, ինչպես նաև «Մարի Սկլադովսկա-Կյուրի գործողություններ» (MSCA), «Եվրոպական հետազոտական խորհուրդ» (ERC), «Մասնակցության ընդլայնում և միջազգային համագործակցություն» (Widening participation and International cooperation) ծրագրերի գծով նախատեսվող միջոցառումների մասին: Մասնակիցները հնարավորություն կունենան բանախոսներին ուղղելու իրենց հետաքրքրող հարցերը:

 

Հանդիպմանը մասնակցելու հնարավորություն ունեն «Հորիզոն Եվրոպա» ծրագրի բոլոր պոտենցիալ շահառուները՝ գրանցվելով https://horizoneuropearmenia.service-facility.eu/ կայքէջում:

 

Հանդիպման օրակարգը