ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Կոմիտեի ֆինանսական աջակցությամբ հրատարակումներ » «Հայաստանի Հանրապետության բարբառային համապատկեր. Կոտայքի մարզ»

«Հայաստանի Հանրապետության բարբառային համապատկեր. Կոտայքի մարզ»

Վ. Լ. Կատվալյան

«Ասողիկ» հրատարակչություն, 2020 թ., Գիրք 2, Երևան, 492 էջ

Աշխատության մեջ ընդհանուր գծերով նկարագրվում են Կոտայքի մարզում գործածվող բարբառային միավորները, տրվում են տեղեկություններ բնակչության ծագման, խոսվածքների բարբառային պատկանելության վերաբերյալ, ներկայացվում են մարզի բնակավայրերի բարբառային բնութագրերը: Գիրքը ներառում է նաև բարբառային տառադարձությամբ գրառված խոսքի նմուշներ ու բառացանկ:

Աշխատանքը կարող է կարևոր նյութ տրամադրել հայերենագիտական հետագա ուսումնասիրություններին, նպաստել հայ բարբառագիտության, հայոց լեզվի պատմության շատ հարցերի պարզաբանմանը: Այն օգտակար կլինի նաև հայ բանահյուսության, ազգագրության, ժողովրդագրության հարցերով զբաղվող մասնագետներին: Առկա նյութը կարող է օգտագործվել հանրագիտարանային բնույթի աշխատանքներում, ուսումնական դասընթացներում: