ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Հայտարարվել է կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված գիտական նախագծերի աջակցության մրցույթ

08.07.2021

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված գիտական նախագծերի հայտերի ՄՐՑՈՒՅԹ:

Դրամաշնորհները կտրամադրվեն համաֆինանսավորման սկզբունքով՝ 4-6 անձից բաղկացած գիտահետազոտական խմբերի կողմից ներկայացված, 24 ամիս տևողությամբ, այնուհետև՝ ևս 12 ամիս երկարացման հնարավորությամբ գիտական նախագծերին՝ «Բնական գիտություններ», «Ճարտարագիտություն և տեխնոլոգիա», «Բժշկական գիտություններ», «Գյուղատնտեսական գիտություններ» բնագավառների՝ հրավերում նշված մասնագիտություններով:

Գիտական փորձաքննության ընթացքում լրացուցիչ առավելություն կտրվի ՀՀ տնտեսության, գյուղատնտեսության, առողջապահության, բարձր տեխնոլոգիաների, շրջակա միջավայրի և ենթակառուցվածքների  զարգացմանը նպաստող ուղղություններին համապատասխանող գիտական նախագծերին (համապատասխան գերատեսչությունների կողմից առաջարկվող ուղղություններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://scs.am/files/directions_ministries.pdf): 

Մրցույթին մասնակցելու հայտը լրացնում և ներկայացնում է խմբի ղեկավարը՝ կոմիտեի հայտերի և հաշվետվությունների առցանց համակարգի միջոցով (grants.scs.am)՝ մինչև 2021 թ. օգոստոսի 13-ը ներառյալ: Հայտի ուղարկման հնարավորությունն արգելափակվում է Երևանի ժամանակով ժամը 18:00-ին:

Պահանջվող փաստաթղթերը Կոմիտե են ներկայացվում առձեռն՝ աշխատանքային օրերին ժամը 10:00-13:00 և 14:00-17:00 (Օրբելի եղբայրների 22, 7-րդ հարկ, 708 սենյակ) կամ փոստով (Երևան 0028, Օրբելի եղբայրների 22)՝ մինչև 2021 թ. օգոստոսի 20-ը ներառյալ:

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Կոմիտեի գիտական քաղաքականության վարչության գիտական մշակումների պատվերի ձևավորման և ինովացիոն ծրագրերի բաժնում (հեռ.` 210 140 (105)): 

Մրցույթի հրավերի փաթեթը