ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Սարգիս Հայոցյանը նշանակվել է գիտության կոմիտեի նախագահ

09.01.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2020 թ. հունվարի 8-ի N 4-Ա որոշմամբ Աարգիս Հայոցյանը նշանակվել է ՀՀ գիտության կոմիտեի նախագահ։

Սարգիս Սամվելի Հայոցյանը ծնվել է 1984 թ. նոյեմբերի 26-ին Երևանում: Ավարտել է  Երևանի պետական համալսարանը՝ քիմիա մասնագիտությամբ: Քիմիական գիտությունների թեկնածու է:

Սարգիս Հայոցյանը Գիտության կոմիտեում աշխատում է 2016 թ. մարտից՝ նույն տարվա սեպտեմբերից զբաղեցնելով գիտական գործունեության կազմակերպման վարչության գիտական փորձաքննության կազմակերպման բաժնի պետի պաշտոնը: