ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Ուշադրություն. հայտերը կարող են ներկայացվել մինչև հուլիսի 31-ը

10.07.2019

ՀՀ-ում գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող պետական կազմակերպություններում կամ բուհերում 2020 թ. ընթացքում գիտական միջոցառման և երիտասարդ գիտնականների դպրոցի կազմակերպման համար ՀՀ գիտության կոմիտեի կողմից ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթին մասնակցելու համար կազմակերպությունները հայտեր կարող են ներկայացնել մինչև ս.թ. հուլիսի 31-ը:

 

Մրցույթները կկայանան ՀՀ գիտության կոմիտեի նախագահի 2019 թ. հունիսի 17-ի  N 19-Ա/Ք հրամանով հաստատված հետևյալ կարգերի համաձայն`

 

Գիտական միջոցառման կազմակերպման համար ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթի կարգ,

 

Երիտասարդ գիտնականների դպրոցի կազմակերպման համար ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթի կարգ:

 

 

Մրցույթի հայտի ձևերը կարող եք ներբեռնել հետևյալ հղումներով`

 

Գիտական միջոցառման կազմակերպման համար ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթի հայտի ձև,

 

Երիտասարդ գիտնականների դպրոցի կազմակերպման համար ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթի հայտի ձև: