ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Ստեղծվում է աշխատանքային խումբ

03.07.2020

Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունվարի 11-ի N 650-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 171.4 կետով նախատեսված «Հայաստանի Հանրապետության գիտության ոլորտի զարգացման 2021-2025 թվականների ռազմավարական ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում և ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ» միջոցառումն ապահովելու նպատակով ՀՀ գիտության կոմիտեում ստեղծվում է աշխատանքային խումբ: Աշխատանքային խմբում ընդգրկվել ցանկացողները մինչև 2020 թ. հուլիսի 30-ը կարող են ցուցակագրվել ՀՀ գիտության կոմիտեում՝ info@scs.am էլեկտրոնային փոստին ուղարկելով commission 2020 առարկայական տողով (subject line) նամակ: Նամակում անհրաժեշտ է ներառել դիմողի անձնական տվյալները (CV): Աշխատանքային խումբը կկազմվի ՀՀ գիտության կոմիտեի գիտության քաղաքականության վարչությունում, և խմբում ընդգրկված անձինք կտեղեկացվեն էլեկտրոնային փոստով: