ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Կյանքից հեռացել է Վարդան Դևրիկյանը

14.04.2023

Սույն թվականի ապրիլի 13-ին 59 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Գևորգի Դևրիկյանը:

Վարդան Դևրիկյանը ծնվել է 1964թ. մայիսի 18-ին ՀՀ Վանաձոր քաղաքում: 

1986թ․-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը: 1989թ․-ից մինչ օրս աշխատել է Մաշտոցի անվան Մատենադարանում: 1990 - 1992թթ. եղել է «Լուսաւորիչ» թերթի գլխավոր խմբագիրը:

Մասնակցել է Արցախյան պատերազմին, 1994թ. մայիսի 28-ին պարգևատրվել ՀՀ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով: 

1993 - 2009 թթ. աշխատել է նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, որպես «Էջմիածին» ամսագրի գլխավոր խմբագիր և  Մայր Աթոռի Ձեռագրատան վարիչ: 2009թ. դեկտեմբերից եղել է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտի փոխտնօրեն, իսկ 2015թ. մայիսից առ այսօր՝ ինստիտուտի տնօրեն:

Հեղինակ է 40-ից ավելի  գրքերի և 60-ից ավելի գիտական հոդվածների, որոնք լույս են տեսել հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և ռումիներեն լեզուներով:

ՀՀ գիտության կոմիտեն ցավակցում է Վարդան Դևրիկյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին։