ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

ՄՐՑՈՒՅԹ

14.08.2020

ՀՀ գիտության կոմիտեն կազմակերպում է գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցության տրամադրման հայտերի ընտրության մրցույթ:

Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագրում ընդգրկված գիտական պետական կազմակերպությունների կամ բուհերի կողմից ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար գիտական սարքերի/սարքավորումների ձեռք բերման նպատակով՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2020 թ. օգոստոսի 12-ի N 1028-Ա/2 հրամանով հաստատված «Գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթի կարգի»:

Հայտը ներկայացվում է կազմակերպության ղեկավարի գրավոր դիմումով՝ առձեռն (ք.Երևան, Օրբելի եղբայրների 22, 7-րդ հարկ, 708 սենյակ), փոստով (Երևան 0028, Օրբելի եղբայրների 22, ՀՀ գիտության կոմիտե) կամ էլեկտրոնային փոստով (info@scs.am):

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2020 թ. սեպտեմբերի  18-ը:

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ ՀՀ գիտության կոմիտեի գիտական գործունեության կազմակերպման վարչությունից՝ աշխատանքային օրերին ժամը 14:00 - 17:00, հեռախոսներ՝ 010-210-140 (*113) / 043-496-364; 010-210-140 (*116) / 077-465-831:

 

Մրցույթի հայտի ձևը

ՀՀ գիտության կոմիտե