ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Մրցույթի արդյունքները հայտնի են

14.09.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2020 թ. սեպտեմբերի 14-ի N 1208-Ա/2 հրամանով հաստատվել է Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում «Հասարակական գիտություններ» և «Հայագիտություն և հումանիտար գիտություններ» բնագավառների մասնագիտություններով օտարերկրյա գործընկերոջ ընդգրկմամբ գիտական թեմաների հայտերի մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկը:

 

Ս.թ. մարտի 17-ին հայտարարված մրցույթին մասնակցելու համար ներկայացվել է 75 հայտ, ֆինանսավորման է երաշխավորվել 17-ը: Թեմաների ֆինանսավորումը նախատեսվում է սկսել 2020 թվականի սեպտեմբերից:

  

ՀՀ գիտության կոմիտեն շնորհավորում է հաղթողներին և մաղթում արդյունավետ աշխատանք: