ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

«Reaxys Base» և «Reaxys Medical Chemistry» շտեմարանները հասանելի են հայ գիտնականներին

14.10.2021

Հոկտեմբերի 1-ին ՀՀ գիտության կոմիտեի և գիտատեխնիկական տեղեկատվության և վերլուծության «Elsevier» հրատարակչական ընկերության միջև կնքվել է «Reaxys Base» և «Reaxys Medical Chemistry» շտեմարաններին բաժանորդագրության մասին համաձայնագիր (https://www.elsevier.com/solutions/reaxys):

Այսպիսով, հոկտեմբերի 13-ից սկսած` մեկ տարի ժամկետով հայ գիտնականները կարող են օգտվել «Reaxys Base» և «Reaxys Medical Chemistry» քիմիայի ոլորտի հանրահայտ շտեմարաններից: Շտեմարաններում ամփոփված է տեղեկատվություն ավելի քան 170 միլիոն քիմիական միացությունների, դրանց քիմիական, ֆիզիկական և կենսաբանական/դեղաբանական հատկությունների, ինչպես նաև ստացման եղանակների մասին: Տվյալների բազան խիստ անհրաժեշտ է քիմիկոսների, կենսաքիմիկոսների և դեղագետների համար: Տեղեկատվական հարթակը ոչ միայն պարունակում է մեծ ծավալի տեղեկություններ, այլ նաև օժտված է առավել առաջադեմ գործիքակազմով, որի օգնությամբ հնարավոր է ստանալ որոշակի կանխատեսումներ և առաջարկներ հետազոտվող նյութի վերաբերյալ:

Նշված շտեմարանների հասանելիությունը բաց կլինի  ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տարածքում: