ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

ՄՐՑՈՒՅԹ

14.12.2022

Գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելու նպատակով գիտական սարքերի/սարքավորումների գնման համար ՀՀ գիտության կոմիտեն կազմակերպում է հայտերի ընտրության մրցույթ:

Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագրում ընդգրկված գիտական պետական կազմակերպությունների կամ բուհերի կողմից՝ տպագիր և էլեկտրոնային տարբերակներով:

Հայտի տպագիր տարբերակը ներկայացվում է ՀՀ գիտության կոմիտե (ք. Երևան, Օրբելի եղբայրների 22, 7-րդ հարկ, 708 սենյակ), իսկ էլեկտրոնային տարբերակը ներկայացվում է կոմիտեի support@scs.am էլեկտրոնային հասցեին:

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն և խորհրդատվություն կարելի է ստանալ ՀՀ գիտության կոմիտեի գիտական գործունեության կազմակերպման վարչությունից՝ զանգահարելով 010-210-140 (*113; *116):

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2023 թ. փետրվարի 24-ը:

Մրցույթի հրավերի փաթեթը