ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Ի գիտություն

30.06.2011

Համաձայն ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեում քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգի՝ 2011 թ. առաջին կիսամյակում կոմիտեի նախագահն ընդունել է 11 քաղաքացու: Քաղաքացիների հարցադրումները  հիմնականում վերաբերում էին գիտական թեմաների ֆինանսավորման խնդիրներին: Բարձրացված բոլոր հարցերը քննարկվել, պատասխանվել եւ ձեւակերպվել են համապատասխան հանձնարարականներով:

 

Հիշեցնենք, որ յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի  նախագահի մոտ կազմակերպվում է քաղաքացիների ընդունելություն: Այլ դեպքերում ընդունելություն կոմիտեում կազմակերպվում է աշխատակազմի ղեկավարի մոտ՝ յուրաքանչյուր ուրբաթ եւ ստորաբաժանումների ղեկավարների մոտ՝ ամեն օր:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին