ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Առցանց հանդիպման հրավեր

16.04.2021

Ապրիլի 17-ին, ժամը 17:00-ին տեղի է ունենալու առցանց տեղեկատվական հանդիպում, որի ընթացքում Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի մասնագիտական փորձագիտական խորհրդի անդամները կպատասխանեն ծրագրի շրջանակներում կազմակերպված գիտական սարքերի և (կամ) նյութերի ձեռքբերման մրցույթի վերաբերյալ հարցերին։

Հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ լրացնելով հետևյալ հայտը՝ https://forms.gle/AZNKfag4TvDdhsmF9 :

Հիշեցնենք, որ մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը լրանում է ապրիլի 30-ին: