ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Դրամաշնորհային մրցույթ ԱՊՀ երկրների երիտասարդների համար

16.08.2021

ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարության աջակցությամբ՝ Ա. Ս. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտը հայտարարում է ակադեմիկոս Վ.Գ. Կոստոմարովի անվան Հումանիտար հետազոտությունների և երիտասարդության նախագծային նախաձեռնությունների դրամաշնորհային աջակցության մրցույթ:

Մրցանակային ֆոնդը կազմում է 500 000 ՌԴ ռուբլի, իսկ մեկ դրամաշնորհի չափը՝ 50 000 ՌԴ ռուբլի:

Մրցույթին կարող են դիմել Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի 18-ից 35 տարեկան քաղաքացիներ (2021 թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ), որոնք հանդիսանում են միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներ, ասպիրանտներ, դասախոսներ, գիտնականներ և երիտասարդ մասնագետներ:

Մրցույթը կանցկացվի երկու անվանակարգերով՝ տեղեկատվական-լուսավորչական և գիտահետազոտական նախագծեր:

Մրցույթից կարող են դիմել թե՛ անհատներ, թե՛ խմբեր (մինչև 5 անդամ):

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը սահմանված է մինչև 2021 թվականի օգոստոսի 19-ը ներառյալ:

Մրցույթի մանրամասներին ծանոթանալու և հայտերը ներկայացնելու համար անհրաժեշտ է այցելել հետևյալ կայքէջը՝ https://sng.pushkin.institute/: