ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

ՄՐՑՈՒՅԹ

16.09.2021

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում ազդեցության գործակցով գիտական պարբերականներում տպագրված հոդվածների համար երիտասարդ գիտնականներին հավելավճարի տրամադրման հայտերի ընտրության ՄՐՑՈՒՅԹ:

Մրցույթին մասնակցելու հայտը լրացվում և ներկայացվում է առցանց համակարգի միջոցով (https://forms.gle/7WjdQs1AKwEMeYib8)՝ մինչև 2021 թվականի հոկտեմբերի 20-ը ներառյալ: Հայտի ուղարկման հնարավորությունն արգելափակվում է Երևանի ժամանակով ժամը 23:59-ին:

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Կոմիտեի գիտության քաղաքականության վարչության գիտության քաղաքականության և զարգացման ծրագրերի բաժնից աշխատանքային օրերին՝ ժամը 14:00 - 17:00, հեռ.` 21-01-40 (119):

Մրցույթի հրավերի փաթեթը