ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Միջազգային կոնֆերանս Երեւանում

17.06.2010

Հունիսի 16-ին Երեւանի «Մարիոտ Արմենիա» հյուրանոցում տեղի ունեցավ «Մեծահասակների կրթության եվրոպական ասոցիացիայի գլխավոր համաժողովի» եւ «ՄԿՈՒ մեծահասակների եւ երիտասարդների համար» միջազգային կոնֆերանսի բացումը:

 

Միջոցառումների նախաձեռնողը «Մեծահասակների կրթություն եւ ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում» հասարակական կազմակերպությունն էր, իսկ համակազմակերպիչները` ՀՀ ԿԳ նախարարությունը, Բրիտանական խորհուրդը, Մեծահասակների կրթության եվրոպական ասոցիացիան, Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության  միջազգային համագործակցության ինստիտուտը (dvv-international):

 

Համաժողովի բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԿԳ նախարարը:

 

Համաժողովի առաջին մասում ներկայացվեցին եւ հաստատվեցին ՄԿԵԱ-ի 2009թ. ընդհանուր, ֆինանսական եւ աուդիտորական հաշվետվությունները, ասոցիացիայի նոր, ինչպես նաեւ հեռացման ենթակա անդամները, 2011 թ. գործողությունների ֆինանսական պլանը:

 

Համաժողովի ընթացքում անցկացվելու է նաեւ «Գրունդվիգ» մրցանակաբաշխության արարողությունը, ՀՀ ԿԳ նախարարի ընդունելությունը:

 

Միջոցառումները կշարունակվեն մինչեւ հունիսի 18-ը:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին