ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Ի գիտություն

17.07.2020

Հուլիսի 17-ին ՀՀ գիտության կոմիտեում անցկացվել է քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար ս.թ. հունիսի 15-ին հայտարարված  երկու ներքին մրցույթների հարցազրույցի փուլը:

 

ՀՀ գիտության կոմիտեի անձնակազմի կառավարման բաժնի բարեվարքության հարցերով կազմակերպչի (ծածկագիր՝ 18-1-28.3-Մ3-1) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար ներքին մրցույթի հարցազրույցի փուլը հաղթահարել է Լուսինե Աշոտի Մարտիրոսյանը:

 

ՀՀ գիտության կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի (ծածկագիր՝ 18-1-28.2-Ղ4-1) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացված ներքին մրցույթի հարցազրույցի փուլը հաղթահարել է Շուշանիկ Ազատի Աղաբեկյանը: