ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Մտածենք գիտության մասին - 2020

18.12.2019

2020 թվականի ապրիլին Արաբական Միացյալ Էմիրություններում կայանալու է «Մտածենք գիտության մասին - 2020» համաշխարհային ցուցահանդեսը, որի շրջանակներում անցկացվելու են նաև նույն խորագրով համաժողով և մրցույթ: Ցուցահանդեսը համարվում է ԱՄԷ-ում և տարածաշրջանում ամենախոշոր գիտական, երիտասարդական իրադարձությունը: 

Էմիրաթական կողմը նշյալ միջոցառումներին մասնակցելու նպատակով հրավիրում է կրթության և գիտության ոլորտների հաստատությունների ներկայացուցիչներին,  մասնավորապես  երիտասարդ գիտնականներին՝ նպատակ ունենալով ամրապնդել Արաբական Միացյալ Էմիրությունների և Հայաստանի Հանրապետության միջև միջազգային համագործակցության շրջանակները, ինչպես նաև գիտության, տեխնոլոգիաների և նորարարության բնագավառներում երիտասարդ նորարարների մասնակցությամբ ստեղծել համաշխարհային ցանց:

Միջոցառման մանրամասներին կարող եք տեղեկանալ կից գրությունից և http://www.thinkscience.ae/ կայքից:

Մասնակցության ցանկության դեպքում անհրաժեշտ է մինչև 2020թ. հունվարի 15-ը կապ հաստատել տիկին Աբիլ Ջիբրիլի հետ  ( հեռ՝ . +971506169554 , էլ.փոստ՝ agibril@emiratesfoundation.ae ), իսկ մասնակցի տվյալները ներկայացնել ՀՀ գիտության կոմիտե մինչև 2020 թվականի հունվարի 16-ը (info@scs.am):