ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Ուշադրություն

19.03.2020

Հարգելի՛ գործընկերներ,

Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված և կարևորելով հանրային առողջությունը՝ խնդրում ենք ՀՀ գիտության կոմիտե այցելել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Կոմիտե ուղղված գրությունները խնդրում ենք ներկայացնել info@scs.am պաշտոնական էլեկտրոնային հասցեով:

Ձեր դիմումները, հարցումներն ու բողոքները կարող եք ուղարկել նաև անմիջապես կոմիտեի պաշտոնական կայքի «Հետադարձ կապ» բաժնի կամ էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի՝ https://e-request.am/hy/ միջոցով:

Լրացուցիչ հարցերի ու խորհրդատվության համար առաջարկում ենք օգտվել կոմիտեի համապատասխան ստորաբաժանումների կոնտակտային տվյալներից:

Առո՛ղջ եղեք:

ՀՀ գիտության կոմիտե