ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Մրցույթների արդյունքները հայտնի են

19.10.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2020 թ. հոկտեմբերի 17-ի N 1449-Ա/2 և N 1450-Ա/2 հրամաններով հաստատվել են գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում կազմակերպված  «Գիտական խմբերի մեկնարկի աջակցության գիտական թեմաների հայտերի ընտրության»  և «Գիտական խմբերի կամ լաբորատորիաների ամրապնդմանն աջակցության գիտական թեմաների հայտերի ընտրության» մրցույթների արդյունքում ֆինանսավորման երաշխավորված թեմաների ցանկերը:

 

Մրցույթները հայտարարվել էին 2020 թ. հուլիսի 17-ին: Թեմաների ֆինանսավորումը նախատեսված է սկսել 2020 թ. հոկտեմբերից:

 

ՀՀ գիտության կոմիտեն շնորհավորում է մրցույթների հաղթողներին և մաղթում արդյունավետ աշխատանք: