ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Ուշադրություն. մրցույթների հայտերի ընդունման վերջնաժամկետները փոփոխվել են

12.09.2012

Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի հայտարարած մրցույթների հայտերի ընդունման վերջնաժամկետները փոփոխվել են.  Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության եւ Գերմանիայի կրթության եւ հետազոտությունների դաշնային նախարարության հայտարարած գիտական ու գիտատեխնիկական նախագծերի մրցույթին մասնակցելու համար հայտերը կընդունվեն մինչեւ սեպտեմբերի 18-ը, ժամը 17.00, իսկ հայ - ռուսական հիմնարար գիտական հետազոտությունների համատեղ նախագծերի «ՀՀ ԿԳՆ ԳՊԿ - ՀՀՌՀ - 2013» մրցույթի հայտերը՝ մինչեւ հոկտեմբերի 1-ը, ժամը 17.00:

 

Փոփոխությունները վերաբերում են միայն հայկական կողմից ներկայացվող հայտերին:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին