ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Կոմիտեում սեմինարները շարունակվում են

21.10.2009

Հոկտեմբերի 20-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում տեղի ունեցավ «Ինովացիոն ենթակառուցվածքների դերը գիտություն-տնտեսություն կապի մեջ» թեմայով սեմինար: Սեմինարը պատրաստել էր կոմիտեի աշխատակազմի գիտական քաղաքականության վարչության ինովացիոն եւ ներդրումային քաղաքականության բաժինը:

 

Սեմինարի ընթացքում մանրամասն ներկայացվեցին ինովացիոն ենթակառուցվածքների տեսակները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով տեխնոպարկերի վրա:

 

Հիմնական զեկույցից հետո ելույթ ունեցավ կոմիտեի նախագահը՝ կարեւորելով տեխնոպարկերի դերը  գիտություն-տնտեսություն կապում: Սեմինարի ընթացքում հնչեցին նաեւ բազմաթիվ կարծիքներ եւ տեսակետեր: Հիմնական զեկուցողին տրվեցին բազմաթիվ հարցեր:

 

Կոմիտեի կողմից կազմակերպվող հետագա սեմինարների մասին կտեղեկացվի նախապես:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին