ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

2010 թ. գիտական թեմաների հայտերի մրցույթը մեկնարկել է

28.10.2010

Հոկտեմբերի 27-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում տեղի ունեցավ սեմինար՝ նվիրվածգիտական եւ գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթին:

 

Հիշեցնենք, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը հոկտեմբերի 20-ին հայտարարել է հայագիտության եւ հումանիտար, բնական, բժշկական, գյուղատնտեսական, հասարակական գիտությունների ու ճարտարագիտության եւ տեխնոլոգիայի բնագավառներում գիտական եւ գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթ:

 

Սեմինարի ընթացքում կոմիտեի աշխատակազմի գիտական գործունեության կազմակերպման վարչության պետը մանրամասն ներկայացրեց մրցութային հայտի համար առաջադրված պահանջները, որոնք մասնավորապես վերաբերում էին հայտերի կազմման տեխնիկային, գիտական խմբերի կազմին, թեմաների ֆինանսավորմանը եւ այլ խնդիրներին: Պարոն Մարդոյանն առանձնահատուկ անդրադարձավ հայտերի ընտրության մեխանիզմներին՝ ներկայացնելով գիտական անկախ փորձաքննության կարգը, որը պետք է կիրառվի գիտական թեմաների մրցույթի ժամանակ:

 

Սեմինարի ընթացքում հնչեցին բազմաթիվ հարցեր՝ ուղղված գիտական խմբերի անդամներին եւ ղեկավարներին ներկայացվող պահանջները բավարարելու, թեմատիկ ֆինանսավորման դեպքում աշխատավարձերի առավելագույն եւ նվազագույն չափերը սահմանելու, գիտական թեմաների բնագավառները որոշակիացնելու խնդիրների, եւ ընդհանրապես, հրավերի փաթեթում ընդգրկված մի շարք հարցերի պարզաբանմանը:

 

Պարոն Մարդոյանը պատասխանեց բոլոր հարցերին՝ միաժամանակ հայտնեց, որ հնչեցված հարցերը կլրամշակվեն եւ պատասխաններով կտեղադրվեն կոմիտեի կայքում:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին