ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Նարեկացիական ընթերցումներ՝ Մատենադարանում

21.10.2019

Հոկտեմբերի 23-24-ին «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի գիտական մասնաշենքի նիստերի դահլիճում տեղի կունանա «Նարեկացիական ընթերցումներ» 5-րդ միջազգային գիտաժողովը:

Ամենամյա գիտաժողովին մասնակցելու են նարեկացիագիտության ասպարեզում առաջատար մասնագետներ: Գիտաժողովի ավարտին կլինի գրքի շնորհանդես՝ Արուսյակ Թամրազյանի «Գրիգոր Նարեկացուն վերագրվող «Մեկնութիւն «Ո՞վ է դա»-ի երկը», ինչպես նաև ֆիլմի ցուցադրություն՝ ռեժիսոր Հովիկ Հախվերդյանի «Նարեկացի որոնելիս»-ը:

Գիտաժողովը կազմակերպվել է ՀՀ գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ:

 Գիտաժողովի ծրագիրը