ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Առցանց խորհրդակցության հրավեր

22.09.2020

Ս.թ. սեպտեմբերի 24-ին առցանց ձևաչափով կայանալու է տարածաշրջանային խորհրդակցություն` նվիրված ՅՈՒՆԵՍԿՕ-ի բաց գիտության փաստաթղթի մշակմանը: Առցանց խորհրդակցությանը մասնակցելու են արևելաեվրոպական տարածաշրջանի պետությունների գիտնականները, գիտական ուղղվածության հիմնադրամները, գիտական քաղաքականության պատասխանատուները և այլ շահագրգիռ անձինք և կազմակերպություններ:

Խորհրդակցության աշխատանքային լեզուն անգլերենն է:

Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով` https://unesco-org.zoom.us/meeting/register/tJIkfu6tqD4iGtb6FCJJtU3Kwb81ph562lNR

Մանրամասները` հետևյալ հղումով: