ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Մենդելեևի անվան հիմնարար գիտությունների համաշխարհային մրցանակ

22.12.2020

ՅՈԻՆԵՍԿՕ-ն հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-Ռուսաստան Մենդելեևի անվան հիմնարար գիտությունների համաշխարհային մրցանակի 2021 թվականի հայտադիմումների ընդունելություն: Մրցանակը շնորհվելու է առաջին անգամ, լինելու է ամենամյա. մրցանակային ֆոնդը 2 դափնեկիրների համար կկազմի 250.000 ԱՄՆ դոլար:

Մանրամասներին կարելի է ծանոթանալ ՅՈԻՆԵՍԿՕ-ի կայքից հետևյալ հղմամբ՝ https://en.unesco.org/news/call-nominations-2021-unesco-russia-mendeleev-international-prize-basic-sciences:

ՀՀ գիտական կազմակերպությունները և բուհերը կարող են մինչև 2021թ. փետրվարի 26-ը ՀՀ գիտության կոմիտե ներկայացնել համապատասխան թեկնածուների տվյալները՝ ըստ կից ներկայացվող ձևաչափի՝ ՀՀ ԱԳՆ փոխանցելու համար: Հայտերը պետք է ներկայացվեն անգլերենով կամ ֆրանսերենով: 

Հայտի ձև