ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Հաստատվել է գիտական միջոցառումների ցանկը

14.12.2018

ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի նախագահի 2018 թ. դեկտեմբերի 13-ի N 58-Ա/Ք հրամանով  հաստատվել է  ՀՀ 2019 թ. պետական բյուջեից ֆինանսավորվելիք գիտական միջոցառումների ցանկը:

Միջոցառումներն ընտրվել են ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի նախագահի 2016 թ. N 51-Ա հրամանով հաստատված «Գիտական միջոցառումների կազմակերպման համար ֆինանսական աջակցության տրամադրման կարգի» համաձայն: Գալիք տարում կոմիտեն կֆինանսավորի 24 գիտական միջոցառում:

 

Ուշադրություն

Ցանկում ընդգրկված միջազգային գիտական միջոցառումներ իրականացնող կազմակերպություններին խնդրում ենք միջոցառումից առնվազն մեկ ամիս առաջ կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին ներկայացնել միջոցառման անցկացման և մասնակցության պայմանների վերաբերյալ հայտարարություն` հայերեն, անգլերեն և ռուսերեն տարբերակներով, իսկ միջոցառումից հետո` եռօրյա ժամկետում` լուր միջոցառման կայացման մասին:

Նշված տեղեկությունները կհրապարակվեն Կոմիտեի կայքում` միջոցառմանը ավելի շատ մասնակիցներ ներգրավելու նպատակով: Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի էլեկտրոնային հասցեն է` pr.scs@scs.am: