ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Հանդիպում ՌՈՍՏԵԽ և ՌՈՍԱՏՈՄ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

23.12.2021

ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանի և Կարեն Թռչունյանի  հետ մասնակցել է  Ռուասաստանի Դաշնության 3D տեխնոլոգիական ոլորտի առաջատար ՌՈՍՏԵԽ (Ростех) և ՌՈՍԱՏՈՄ (Росатом) պետական կազմակերպությունների ադդիտիվ տեխնոլոգիաների զարգացման պատասխանատուների հետ աշխատանքային հանդիպմանը:

Ռուսական պատվիրակության կազմը ներկայացրել են ՌՈՍՏԵԽ ադդիտիվ տեխնոլոգիաների կենտրոնի գլխավոր տնօրեն Վլադիսլավ Կոչկուրովը, ՌՈՍԱՏՈՄ-ի կազմում ընդգրկված RusAT ադդիտիվ տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Միխայիլ Տուրունդաևը, ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության «ՑԻՏՈ» (ЦИТО) ընկերության զարգացման գծով տնօրենի տեղակալ Սերգեյ Բուշնեվը, Սիթիմոբիլ (Ситимобил) կենտրոնի համահիմնադիր Հովհաննես Առաքելյանը, «Ալմազ Անթեյ» կոնցեռնի Կիրառական նյութագիտության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Լյուբով Նեֆեդովան, «Սիստեմ» (Систем) կազմակերպության հիմնադիր և գործադիր տնօրեն Աշխեն Հովսեփյանը:

Հանդիպման մասին մանրամասները՝ ԿԳՄՍՆ կայքից