ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

«ՀՀ ԿԳՄՍՆ ԳԿ - ՀՀՌՀ - 2020» մրցույթի արդյունքները հայտնի են

24.12.2020

ՀՀ գիտության կոմիտեի նախագահի 2020 թ. դեկտեմբերի 24-ի թիվ 28-Ա/Ք հրամանով հաստատվել է ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի և Հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամի հայտարարած գիտական հետազոտությունների համատեղ ծրագրերի աջակցության «ՀՀ ԿԳՄՍՆ ԳԿ - ՀՀՌՀ - 2020» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված ծրագրերի ցանկը:

Ծրագրերի ֆինանսավորումը նախատեսվում է սկսել 2021 թ. հունվարից: