ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Ի գիտություն ասպիրանտների և հայցորդների

26.08.2020

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը տեղեկացնում  է Ասպիրանտների  աջակցության  2020 թ-ի ծրագրի հայտերի ընդունման մասին։ Հայտեր կարող են ներկայացնել ՀՀ բուհերի  և  հետազոտական  ինստիտուտների  ասպիրանտները  և  հայցորդները՝  մինչև ս.թ. սեպտեմբերի  1-ը ներառյալ:

Ասպիրանտների  աջակցության  ծրագիրն  իրականացվում է «Ձեռնարկությունների  ինկուբատոր»  հիմնադրամի  կողմից՝  PMI Science-ի աջակցությամբ  և  նպատակ  ունի  աջակցել  ՀՀ-ում երիտասարդ  գիտնականներին՝  տրամադրելով  ֆինանսավորում  և  օժանդակություն  իրենց  հետազոտական  և  գիտական  նախագծերի  համար։

 

Մանրամասները՝  հիմնադրամի  կայքից՝ http://www.eif.am/arm/news/phd-support-program-2020/: