ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Գիտության պետական կոմիտեի «Ոսկե մեդալ»՝ Յուրի Հովհաննիսյանին

22.09.2010

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ, ԵՊՀ պատվավոր դոկտոր, Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Գ. Ֆլյորովի անվան միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Հովհաննիսյանը պարգեւատրվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի «Ոսկե մեդալով»: Պարգեւը տրվել է՝ հաշվի առնելով միջուկային ֆիզիկայի բնագավառում գիտնականի բեղմնավոր աշխատանքը, ինչպես նաեւ ՀՀ գիտական կազմակերպությունների եւ Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջեւ  համագործակցությանը նպաստելու մեծ ավանդը:

 

Պարգեւը գիտնականին հանձնեց Գիտության պետական կոմիտեի  նախագահ Ս. Հարությունյանը՝ սեպտեմբերի 15-16-ը  ՌԴ կատարած այցի շրջանակներում:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին