ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Ուշադրություն. հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է

28.04.2020

Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում «Հասարակական գիտություններ» և «Հայագիտություն և հումանիտար գիտություններ» բնագավառների մասնագիտություններով օտարերկրյա գործընկերոջ ընդգրկմամբ գիտական թեմաների մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է. Գիտության կոմիտեի հայտերի և հաշվետվությունների առցանց համակարգի միջոցով (grants.scs.am) հայտերը կընդունվեն մինչև ս.թ. մայիսի 15-ը, ժամը 18:00-ը, իսկ հայտին կից առձեռն պահանջվող փաստաթղթերը Գիտության կոմիտե կարելի է ներկայացնել մինչև ս.թ. մայիսի 29-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին, ժամը 10:00-13:00 և 14:00-17:00 (Օրբելի եղբայրների 22, 7-րդ հարկ, 708 սենյակ) կամ փոստով (Երևան 0028, Օրբելի եղբայրների 22)։