ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ՄՐՑՈՒՅԹ

28.12.2020

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն  կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ՄՐՑՈՒՅԹ:

Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է առցանց (on-line) ռեժիմով` Գիտության կոմիտեի մրցույթների հայտերի և հաշվետվությունների ընդունման համակարգով (https://grants.scs.am), մինչև 2021 թ. փետրվարի 12-ը ներառյալ:

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ ՀՀ գիտության կոմիտեի գիտական գործունեության կազմակերպման վարչությունից՝ զանգահարելով 010-210-140 (*113) / 043-496-364 կամ 010-210-140 (*108) / 094-542-472:

Մրցույթի հրավերի փաթեթը

 

Ուշադրություն. խնդրում ենք ուշադիր ծանոթանալ հրավերի պայմաններին և հայտերը լրացնելիս հաշվի առնել, որ նախորդ տարիների համեմատ կատարվել են որոշակի փոփոխություններ: