ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Գիտական փառատոն Իրանում

12.07.2017

Համաձայն Երևանում ԻԻՀ դեսպանությունից ստացված հայտագրի՝ Իրանում կայանալու է «Ֆարաբի» միջազգային գիտական փառատոնը՝ իրանագիտություն և իսլամագիտություն թեմաներով: Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է իրենց գիտական աշխատանքները ներկայացնեն փառատոնի քարտուղարությանը` գրանցվելով www.farabiaward.ir կայքում (կոնտակտային անձ՝ տիկ. Փաշայի, հեռ. +98-21-22578404):