ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Ցուցահանդեսի մասնակցության հրավեր

28.12.2018

2019 թ. հունվարի 27-30-ը Քուվեյթի Պետությունում Քուվեյթի գիտության ակումբը կազմակերպում է Մերձավոր Արևելքում գյուտերի 11-րդ ամենամյա միջազգային ցուցահանդեսը: Այն նպատակ ունի ստեղծել հարթակ, որի միջոցով գյուտարարները և նորարարները տարբեր երկրներից կարող են ստեղծել ամուր համագործակցային կապեր: Ցուցահանդեսին նախատեսվում է 50 000 ԱՄՆ դոլար մրցանակ շնորհել լավագույն մասնակցին:

Քուվեյթի գիտության ակումբից ստացված հրավերը և մասնակցության կարգի ու պայմանների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը` ստորև: Առավել մանրամասն տեղեկատվությունը հասանելի է  www.iifme.com էջում։

Մասնակցության դեպքում անհրաժեշտ է ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտե ներկայացնել մասնակցի մասին տեղեկատվություն` ՀՀ ԱԳ  նախարարություն փոխանցելու համար: