ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

ՄՐՑՈՒՅԹ

30.03.2021

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում գիտական սարքերի և (կամ) նյութերի ձեռք բերման ՄՐՑՈՒՅԹ:

Մրցույթին մասնակցելու Հայտը լրացվում և ներկայացվում է առցանց համակարգի միջոցով (https://forms.gle/bqdevMxr3mvpW5Es9)՝ մինչև 2021 թ. ապրիլի 30-ը ներառյալ (հայտի ուղարկման հնարավորությունն արգելափակվում է Երևանի ժամանակով ժամը 23:59-ին):

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Գիտության կոմիտեի գիտության քաղաքականության վարչության գիտության քաղաքականության և զարգացման ծրագրերի բաժնից աշխատանքային օրերին՝ ժամը 14:00 - 17:00, հեռ.` 21-01-40 (119):

Մրցույթի հրավերի փաթեթը