ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Ուշադրություն

30.10.2020

Հարգելի՛ գործընկերներ,

Հաշվի առնելով ռազմական դրության պայմաններում կորոնավիրուսի տարածումը հնարավորինս նվազեցնելու կարևորությունը՝ խնդրում ենք ՀՀ գիտության կոմիտե այցելել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Հիշեցնում ենք, որ կոմիտե ուղղված գրությունները կարող եք ներկայացնել info@scs.am պաշտոնական էլեկտրոնային հասցեով:

Ձեր դիմումները, հարցումներն ու բողոքները կարող եք ուղարկել նաև անմիջապես կոմիտեի պաշտոնական կայքի «Հետադարձ կապ» բաժնի կամ էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով (https://e-request.am/hy/):

Հարցերի ու խորհրդատվության համար առաջարկում ենք օգտվել կոմիտեի համապատասխան ստորաբաժանումների կոնտակտային տվյալներից, որտեղ ներկայացված են նաև ստորաբաժանումների պատասխանատուների անձնական (բջջային) հեռախոսահամարները:

Առո՛ղջ եղեք:

Հաղթելու՛ ենք:

ՀՀ գիտության կոմիտե