ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Կներկայացվի FIRST կարողությունների զարգացման ծրագիրը

30.11.2021

Միջազգային գիտատեխնիկական կենտրոնը (ՄԳՏԿ) «Փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիայի պատասխանատու օգտագործման համար հիմնարար ենթակառուցվածք» (Foundational Infrastructure for Responsible Use of Small Modular Reactor Technology, FIRST) ծրագրի շրջանակներում կազմակերպում է միջոցառումների շարք, որոնցից առաջինը կլինի առցանց գիտաժողով (վեբինար)։ Միջոցառումը տեղի կունենա 2021 թ. դեկտեմբերի 14-ին, ժամը 14:00-ին: Մասնակցելու են ԱՄՆ, Եվրամիության և Ճապոնիայի համապատասխան ոլորտի մասնագետներ և փորձագետներ: Միջոցառման ընթացքում կներկայացվի FIRST կարողությունների զարգացման ծրագիրը, որը նպատակ ունի աջակցել երկրներին, որոնք ուսումնասիրում են փոքր մոդուլային ռեակտորների (SMRs) և այլ առաջադեմ ռեակտորների նախագծման ներուժը՝ միջուկային անվտանգության բարձր չափանիշներին համապատասխան։

Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2021 թ. դեկտեմբերի 10-ը գրանցվել հետևյալ հղումով՝   https://us02web.zoom.us/meeting/register/tZwuc-qorDIoGdK7RwpgBqXkkzBbLNpC9m8y։

Լրացուցիչ հարցերի համար կարող եք դիմել ՄԳՏԿ հայկական տարածաշրջանային բաժանմունք (navasardyan@istc.int, +374 60 623517):

 

Միջոցառման վերաբերյալ տեղեկատվություն

Օրակարգի նախագիծ