ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

30.12.2021

Սիրելի՛ գիտնականներ և գիտաշխատողներ,

 

Շնորհավորում ենք բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:

Թող 2022 թվականը մեր երկրի համար լինի խաղաղության, համերաշխության և վերելքների, իսկ ձեր ընտանիքների համար՝ առողջության, սիրո և նպատակների իրականացման տարի:

Մասնագիտական կյանքում բոլորիդ մաղթում ենք ստեղծագործական հաջողություններ, հավակնոտ գաղափարների իրականացում և գիտական ներուժի լիարժեք օգտագործում:

Անցնող 2021 թվականը առանձնահատուկ էր գիտության ոլորտի նկատմամբ պետական ուշադրության, ֆինանսավորման ավելացման և տարբեր առաջանցիկ ծրագրերի իրականացման տեսանկյունից, և վստահ ենք, որ այդ զարգացումները կշարունակվեն գալիք տարում:

Առաջարկում ենք դիտել 2022 թ. գիտության ֆինանսավորման ուղղությունների մասին փոքրիկ տեսանյութը (https://www.youtube.com/watch?v=-YnLsEuMnE8) և պատրաստվել հագեցած աշխատանքային տարվա՝ հանուն մեր երկրի անվտանգության և բարեկեցության:

 

ՀՀ գիտության կոմիտե