ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Միջազգային հայտերի ընդունման հայտարարություն

31.05.2022

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը PMI Science-ի աջակցությամբ իրականացնում է ծրագրեր ասպիրանտների և հետազոտական թիմերի համար: Խոսքը Ասպիրանտների աջակցության 2022 թվականի և Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման (Faculty Research Funding) ծրագրերի մասին է:

Ասպիրանտների աջակցության 2022 թվականի ծրագրին կարող են դիմել ասպիրանտներ կամ  հայցորդներ աշխարհի տարբեր հետազոտական ինստիտուտներից կամ համալսարաններից:

Մանրամասները՝ https://bit.ly/3z4AAt9

Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման ծրագրին կարող են դիմել 3-5 անդամ ունեցող հետազոտական թիմերը, որոնք ներկայացնում են առաջատար հետազոտական ինստիտուտներից կամ համալսարաններից որևէ մեկը (առաջնահերթությունը կտրվի այն թիմերին, որոնք ընդգրկել են երիտասարդ հետազոտողներ):

Մանրամասները՝ https://bit.ly/3x0Dpdl 

Երկու ծրագրի դեպքում էլ հայտերի ներկայացման վերջնաժամկետն է ս. թ. հունիսի 15-ը՝ Երևանի ժամանակով ժամը 23։59-ը։