ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Աշխատանքային հանդիպում Մոհամեդ Լամինե Դհաուի հետ

25.02.2009

Փետրվարի 24-ին ԳՊԿ նախագահ Սամվել Հարությունյանն ընդունեց ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՅՈՒՆԻԴՕ) քարտուղարության արդյունաբերական քաղաքականության եւ մասնավոր սեկտորին աջակցության ծրագրերի վարչության ղեկավար պրն. Մոհամեդ Լամինե Դհաուին:

 

Հանդիպման ժամանակ Ս. Հարությունյանը հյուրին ներկայացրեց գիտության պետական կոմիտեի գործունեությունը եւ ոլորտում առկա խնդիրները: Պարոն Դհաուն ներկայացրեց  ՅՈՒՆԻԴՕ-ի գործունեությունը, կազմակերպության կողմից մասնավոր հատվածի հետ իրականացվող ծրագրերը:

 

Քննարկվեցին ակնկալվող խորհրդատվական օժանդակության խնդիրները, ծրագրերը. մասնավորապես, ,,Technical Foresight’’ ծրագիրը Հայաստանում իրականացնելու հնարավորությունը: ՅՈՒՆԻԴՕ-ի կողմից իրականացվող ,,Technical Foresight’’ ծրագիրը նպատակ ունի կանխատեսումների հիման վրա ապահովել երկրի տեխնոլոգիական քաղաքականության եւ ռազմավարության ձեւավորումը, որը պետք է ուղեկցվի տեխնոլոգիական ենթակառուցվածքների զարգացմամբ:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին