ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Կոմիտեի ֆինանսական աջակցությամբ հրատարակումներ » Կրթամշակութային կյանքը Խորհրդային Հայաստանում 1920-1932 թթ.

Ռ. Միրզախանյան

Երևան, «Տիգրան Մեծ» հրատարակչություն, 2017, 188 էջ

Աշխատանքում ներկայացված են մշակութային կյանքի առանձնահատկությունները Հայաստանում խորհրդային իշխանության առաջին տարիներին: Մի կողմից՝ ուշադրություն է հատկացվել խորհրդահայ պետական գործիչների՝ մշակույթի հանդեպ ունեցած առանձնահատուկ վերաբերմունքին, մյուս կողմից՝ ընդգծվել է կոմունիստական գաղափարախոսության առկայությունը մշակութային կյանքում: Արժևորված են մշակույթի ասպարեզում ունեցած ձեռքբերումները, որոնք հիմք հանդիսացան ոլորտի հետագա զարգացման համար:

Աշխատանքը նախատեսված է պատմաբանների, մշակույթի գործիչների, ուսանողների և ընթերցող լայն շրջանակների համար: